Մամուլում այսօր շրջանառվում էր մի նյութ, որի համաձայն իբր թե վերջին օրերին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանրային տրանսպորտի բոլոր վարորդներին ստիպում է ստորագրել մի փաստաթուղթ, որով նրանք պարտավորվում են չմասնակցել տեղի ունեցող ցույցերին ու չփակել ճանապարհները:
Շրջանառվող լուրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Asekose.am-ը կապ է հաստատել Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ, ով նշել է հետևյալը. «Հերթական անհեթեթ տեղեկատվությունն է: Վերջին օրերին, պարբերաբար, բոլորս ականատես ենք լինում նմանատիպ անհեթեթ և անհիմն հայտարարությունների»,- մեկնաբանել է Արթուր Գևորգյանը:


