▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերիք ա էդքան իջնեք, չեմ ուզում Ադրբեջան դառնանք․ Լևոն Իգիթյանը՝ «Երկիր ծիրանիի» անդամներին

Երևանու ավագանու նիստում այսօր որոշում կայացվեց բնակարան նվիրաբերել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին:

«Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանը հայտարարեց, որ իրենք դեմ են այս որոշման նախագծին: Նա պահանջեց հիմնավորել, թե ինչու են Ռաիսա Մկրտչյանին բնակարան տրամադրում, երբ նա ունի բնակարան ու ապրում է լավ պայմաններում:

«Երկիր ծիրանի» խմբակցության անդամին արձագանքեց Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանը՝ հայտարարելով, թե երբ որ առարկային չես տիրապետում, կարծիք ունենալը մի քիչ ծիծաղելի է:

«Ես աշխատել եմ Ռաիսա Մկրտչյանի հետ, նա հոգևոր դիվիդենտ է բերել մեր երկրին: Ցավում եմ, որ հասել ենք այն վիճակին, որ բացարձակ արժեքն էլ ենք կասկածի տակ դնում, էս տեմպերով մենք կնմանվենք մեր կողքի ցեղերին, իսկ ես չեմ ուզում Ադրբեջանին հասնենք: Զոհված զինծառայողների ընտանիքներին մենք բազմիցս օգնել ենք, այդ մասով ավագանու որոշումներ կան, հերիք է էդքան իջնեք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее