▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հելոուին նշելու ամենաինքնատիպ ձևը, նման տարբերակ դեռ չի եղել. ինչ է առաջարկում «Նոյյան տապան»-ը

Աբովյան 8 հասցեում գտնվող «Նոյյան տապան» գրախանութը մեծ անակնկալ է պատրաստել իր այցելուների համար, ովքեր վաղը կկարողանան գնել իրենց ցանկացած գրքերը կամ իրերը` ոչ նախկին գնով: Այս մասին Asekօse.am-ի հետ զրույցում ասաց գրախանութի PR մենեջեր Հասմիկ Սիմոնյանը:

«Վաղը` առավոտյան 10:00-ից մինչև երեկոյան 20:00-ին, մեր խանութում խաղարկություն է լինելու: Նշելու ենք Հելոուինը, որի ժամանակ սարսափելի դիմակներով վանելու ենք հոգիներին: Մենք առաջարկում ենք այդ սարսափելի դիմակներով հավաքվել և վանել սարսափելի հոգիներին: Խաղարկությունը լինելու է հետևյալ կերպ. մարդիկ վերցնելու են այն գիրքը, որն իրենք միշտ ցանկացել են գնել, սակայն չեն կարողացել` իրենց համար ոչ մատչելի գնի պատճառով,  մոտենալու են գանձապահին, որի մոտ դրված է լինելու արկղիկը, որում լինելու են զեղչի թղթերը: Մարդիկ կհանեն որևէ թուղթ, որի վրա գրված է լինելու ինչ-որ թիվ. հենց այդքան էլ կզեղչվի նրանց վերցրած իրը կամ գիրքը: Բոլոր գրքերի և առարկաների վրա լինելու է 5-50% զեղչ, զեղչի քարտերը խառն են լինելու, օրինակ`50%-անոց քարտերը լինելու են 5 հատ, 45 հատը` 10%-անոց և այլն: Նշեմ նաև, որ ամբողջ գրախանութը զարդարված է լինելու տոնական ձևավորումներով, աշխատողները նույնպես լինելու են տոնական կերպարներով: Ներկա կլինի նաև լուսանկարիչ, ով հատուկ պատի մոտ կլուսանկարի այցելուներին: Մի խոսքով` լինելու է ուրախ, տոնական տրամադրություն: Ներկա կլինեն նաև ժամանակակից գրողներ, սակայն այս պահին դեռ անուններ չեմ ցանկանում տալ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Վերջինիս խոսքով` նման  ձևով Հելոուին Հայաստանում դեռ չեն նշել.

«Նման նախաձեռնություն դեռ ոչ մի գրախանութում չեմ հանդիպել, որ այսպիսի զեղչեր լինեն, որ Հելոուինը նշեն այս տարբերակով»:

Հասմիկ Սիմոնյանը զրույցի ընթացքում վստահեցրեց նաև, որ նմանատիպ հետաքրքիր միջոցառումներ ապագայում ևս կկազմակերպվեն  «Նոյյան տապան»-ում:

«Շուտով Նոյյան Տապանում շատ հետաքրքիր միջոցառումներ են լինելու; Նոյեմբերի 4-ին շատ հետաքրքիր միջոցառում ունենք: Արցախցի Սուրեն Սարունյանի «Ստվերներով լի քաղաքը»  գրքի շնորհանդեսն է լինելու,  քանի որ Սուրենն արմատներով Արցախից է, այդ օրը միջոցառումն ամբողջոթյամբ արցախյան թեմայով կլինի»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց «Նոյյան տապան» գրախանութի PR մենեջեր Հասմիկ Սիմոնյանը: 

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее