ՀՀ Արմավիրի եւ Սյունիքի մարզերը նոր մարզպետ կունենան: Արմավիրի մարզպետ կնշանակվի Գագիկ Միրիջանյանը, Սյունիքի մարզպետ՝ Կարեն Համբարձումյանը: Այս մասին հարցերն ընդգրկված են ՀՀ կառավարության նիստի այսօրվա՝ հունիսի 8-ի օրակարգում:

Օրակարգային մեկ այլ հարցով էլ Սյունիքի մարզպետի պաշտոնից կազատվի Վահե Հակոբյանը, իսկ Արմավիրի մարզպետի պաշտոնից՝ Աշոտ Ղահրամանյանը:

Սյունիքի ու Արմավիրի մարզերը բոլոր 10 մարզերից այն եզակիներն էին, որտեղ նոր մարզպետներ դեռ չեն նշանակվել:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հունիսի 1-ի նիստին 8 մարզպետների նշանակման նախագծերը հաստատվեցին։

Աշոտ Սիմոնյանը նշանակվեց Արագածոտնի, Գարիկ Սարգսյանը՝ Արարատի, Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի, Վահե Ղալումյանը՝ Տավուշի, Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզպետ պաշտոնում:
Կարդացեք նաև` Մաղթում եմ արդյունավետ գործունեություն` ի նպաստ հայ ժողովրդի. նշանակվեցին 8 նոր մարզպետներ


