▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է դարձել, թե ով է գիշերը փորձել առեւանգել SOS-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի փաստաբան Վահե Գրիգորյանին

Հայտնի է դարձել, թե նախորդ գիշեր ով է փորձել առեւանգել SOS ծրագրի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի փաստաբան Վահե Գրիգորյանին:

Այս առնչությամբ, ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է.

 

 

 

 

 

 

 

«Հունիսի 8-ին՝ ժամը 00.50-ին, Արարատի մարզի Նորաբաց գյուղի 21-ամյա մի բնակիչ ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է տվել, որ հունիսի 7-ին՝ ժամը 22.47-ի սահմաններում, իրեն է զանգահարել մի տղամարդ և պահանջել, որ խոսելու նպատակով հանդիպեն։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իրենց փողոցում նստել է իրեն զանգահարած տղամարդու ավտոմեքենան, որը զանգահարողը վարել է անհայտ ուղղությամբ։ Պահանջել է, որ մեքենան կանգնեցնի, սակայն վարորդը հրաժարվել է՝ ասելով, որ գնում են անմարդաբնակ վայր՝ խոսելու։ Կրկին հորդորել է կանգնեցնել մեքենան։ Այդ ընթացքում վարորդը մի պահ արգելակել է, ինքն էլ օգտվելով առիթից դուրս է եկել մեքենայից ու քայլել իրենց տան ուղղությամբ։

 

 

 

 

 

 

 

 

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ երիտասարդին զանգահարած անձը հանդիսանում է Նորաբաց գյուղի բնակիչ, 1991 թվականին ծնված Աշոտ Մ․-ն, որը ներկայացել է ոստիկանության Մասիսի բաժին։

Կատարվածի հանգամանքները հետաքննությամբ պարզվում են»:

Հիշեցնենք, որ այս գիշեր փորձել են առեւանգել SOS ծրագրի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի փաստաբան Վահե Գրիգորյանին:

Այս առնչությամբ, SOS-ի ֆեյսբուքյան էջում գրված է. «Մասիսի քաղաքապետի աջակիցներից մեկի կողմից փորձ է կատարվել առեւանգել SOS-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի փաստաբան, Վահե Գրիգորյանին։ Ոստիկանությանը տեղեկացվել է դեպքի մասին։ Առեւանգելու փորձ կատարողին, հրաման տվողին հորդորում ենք շուտափույթ գլուխը մտցնել սառը ջրի մեջ ու թռնել, թռնել ինչքան հնարավոր է հեռու ու բարձր»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее