▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է դարձել, թե ում է Ջիգարխանյանը կտակել իր ունեցվածքը

 

 

 

«Ռոսիա 1» ալիքի «Ուղիղ եթեր» հեռուստաշուի հաղորդավար Անդրեյ Մալախովը հրապարակել է Արմեն Ջիգարխանյանի վերջին կամքը: Հայտնի է դարձել, որ Ջիգարխանյանն իր ամբողջ ունեցվածքը կտակել է կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայային:

Փաստաթղթում ասվում է, որ ամբողջ սեփականությունը, որը մահվան օրը կպատկանի Ջիգարխանյանին, ինքը կտակում է կնոջը՝ Ռոմանովսկայային: Ժառանգորդուհին հայտարարել է, որ փաստաթուղթը գողացել են, և ինքը չգիտի՝ ներկայումս որտեղ է այն:

Դերասանը վերջին ընտանեկան սկանդալից հետո կնոջն անվանել է գող, ով իրեն զրկել է միջոցներից և անշարժ գույքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее