▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է դարձել Կոլումբիայում ինքնաթիռի կործանման պատճառը

Կոլումբիայում ինքնաթիռի կործանման պատճառը վառելիքի անբավարարությունն է եղել: Այս մասին նոյեմբերի 30-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Կոլումբիայի քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ծառայության պետ Ֆրեդի Բոնիլյան:

Կոլումբիացի պաշտոնյան նշել է, որ կործանված օդանավը վառելիքի անհրաժեշտ պաշար չի ունեցել: Նա նշել է, որ հետագա հետաքննությունը թույլ կտա պարզել, թե ինչու վառելիքի սահմանված պաշար չի ստեղծվել:

Հիշեցնենք, որ կործանված օդանավում գտնվել է 72 ուղևոր և անձնակազմի 9 անդամ, «Շապեկոենսե» թիմի ֆուտբոլիստներ և հավատարմագրված լրագրողներ: Կոլումբիայում տեղի ունեցած ավիավթարց հետո ողջ է մնացել առնվազն 13 մարդ։ 

Հավելենք, որ ավիավթարից ողջ մնացած բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Մարկոս Դանիլոն երեկ մահացել է հիվանդանոցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее