▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրս ասաց՝ ես դավաճանների ձեռքը չեմ սեղմում․․․Արսեն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Կարծում եմ, շատերն են տեղյակ՝ ըմբշամարտի աշխարհի առաջնությունն է: Շնորհավորում եմ հնագույն մարզաձևի երկրպագուներին գեղեցիկ սպորտային տոնի կապակցությամբ և Հայաստանին՝ նվաճված մեդալների առիթով։

Տեղեկացա, որ ՀՀ-ում իրեն սպառած, բայց դեռևս վարչապետ հանդիսացող պաթոլոգիկ սուտասանը, որը վաղուց պետք է վերացած լիներ հանրային դաշտից, հերթական անգամ զառանցել է:

Տուրք չտալով այս ոչնչության առաջացրած զզվանքին` կարճ կասեմ։

Երբ հայրս ու ես օլիմպիական ու աշխարհի առաջնություններ էինք հաղթում, սա դեռ կյանքում չէր դրսևորվել, և 2018թ ընտրություններին ինքն ու իր ուսապարկերն էին «հետևիցս ընկած», որ իրենց օգնեմ «փրկել հայրենիքը»:

Երբ 2020թ ապրիլից սեպտեմբեր այդ նույն արարածին փաստերով հիմնավորում էի, թե ինչպես է իր կգմս նախարար հանդիսացող ուսապարկը ուղղակի քանդում սպորտը, կրթությունը և գիտությունը, փոխանակ պատժեր հանցավորին, խնդրում էր, որ աչք փակեմ, հրաժարական չտամ ՝ առաջարկելով փոխարենը դեսպան դառնալ ցանկացած, կրկնում եմ, ցանկացած երկրում, կամ էլ վերցնել ՀԱՕԿ նախագահությունը...

Ժամանակը ցույց է տվել պատասխանս:

Արցախը հանձնողի, հանձնելն առհասարակ քաղաքականություն դարձրածի, իր պատճառով զոհված հազարավոր երիտասարդների շիրիմներին կեղծ չոքողի և հայոց մայրերի անունը տալուց կեղծ լացողի հետ ես ոչ միայն սպորտի, այլ որևէ թեմայով քննարկելիք չունեմ։ Նա պետք է կանգնի դատարանի առաջ:

Իսկ ասելիքս վաղուց ասել եմ, թե մանդատից հրաժարվելուց առաջ, թե հետո:

Հ.Գ. երբ Փարիզի խաղերից հետո ՀԱՕԿ-ից խնդրեցին Լևոն Ջուլֆալակյանին վերադառնալ՝ ղեկավարելու ըմբշամարտի հավաքականը, վերջինս շատ յուրահատուկ պատասխան տվեց .

- Եթե ես վերադառնամ, լինելու են բազմաթիվ ոսկե մեդալներ, որոնցից հետո ստիպված եմ լինելու մասնակցել վարչապետի հետ պետական հանդիպումներին:

Իսկ ես դավաճանների ձեռքը չեմ սեղմում:

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее