Shamshyan.com-ը գրում է. Ոստիկանության Մաշտոցի բաժնի հեռաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել նոյեմբերի 6-ին Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի դիմումի կապակցությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Սերյոժա Հ.-ն դիմել է Ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ իր աղջկան՝ 16-ամյա Ա. Հ.-ին, ով վարժարաններից մեկի 2-րդ կուրսի ուսանող է, Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը աղջկա կամքին հակառակ տարել, փակել է նկուղում, այնուհետև ծեծի ենթարկել, որից հետո ինչ-որ կասկածելի բան խմեցրել ու դրանից հետո աղջիկը ոչինչ չի հիշում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այնուհետև Opel-ի վարորդը Opel-ով Ա. Հ.-ի ոչ ադեկվատ վիճակից օգտվելով՝ նրա կամքին հակառակ, սեռական հարաբերություններ է ունեցել։
Առավել մանրամասն `սկզբնաղբյուր կայքում


