Հայրապետական մաղթանք Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով․Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
|
Կադրերում նաև կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի եղբայրն է՝ Անուշավան սարկավագ Ասատրյանը, ով հոգևորականների հետ մտնում է Մայր տաճար։
*** Մայր տաճարում աղոթք հնչեց Բաքվում պահվող հայ գերիների ու Հայաստանում բանտարկված սրբազանների համար. Ամբողջ պատարագի ընթացքում տաճարում էր Սկևռայի սրբոց մասանց պահարանը։ |
Դիտեք նաև՝
***
|
«Չարքից ամեն ինչ սպասելի է, պետք է ուղղակի կանխել, թույլ չտալ»,- Մայր Աթոռի բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Մայր Աթոռի դեմ ծրագրածի մասին լրագրողի հարցին։ Նրա խոսքով՝ եթե ոչ այսօր, ապա վաղը Փաշինյանը կգնա ճակատային գրոհի։ *** |
|
«Համոզված եմ՝ իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, պարզապես ֆիսակոյի է մատնված ու սա իրենց վերջնախաղն է»,- Մայր Աթոռի բակում, լրագրողների հետ զրույցում, ասել է ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով իշխանության՝ եկեղեցու դեմ արշավին, կարգալույծ քահանայի մատուցած պատարագին։ «Ցայտնոտի մեջ հայտնված քաղաքական ուժի վարքագիծ են դրսևորում»,- հավելել է նա։ *** |
|
«Հայ ժողովուրդը երբեք դուրս չի գալու հայոց եկեղեցու դեմ։ Նիկոլ Փաշինյանն այս անգամ իր հաշվարկներում խորը սխալվել է»,- Մայր Աթոռի բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։ «Եկեղեցին դարերի խորքից մեզ հայ է պահել ու այն, ինչ կատարվում է այսօր եկեղեցու շուրջ, հայկականության պղծություն է»,- հավելեց նա։ |


