Հարգելի ՀԱՅԿ Նահապետի ժառանգներ,
Շնորհավորենք միմյանց մեր Հայկական Բանակի վերակազմավորման օրվա կապակցությամբ: Հայոց Բանակը եղել է միշտ, և Տիգրան Մեծի աշխահակալ զորքերի տեսքով, և Նժդեհի Լեռնահայաստանի ցեղամարտիկների տեսքով, և 2-րդ Համաշխարհայինում հայկական դիվիզիաների տեսքով, և Անդրանիկի հայդուկների ու Հոգով Ազատամարտիկ, գրպանում դանակակիր անկախության գաղափարակրի տեսքով: Եվ Հայոց Երկիրը ծաղկել է այն ժամանակ, երբ իր բանակն ունեցել է արժանի վերաբերմունք:
Սա աքսիոմա է` ՀԲ-ն է ՀԲ-ի տերը, այո, Հայկական Բարձրավանդակի տերը Հայկական Բանակն է: Արդ տանկ չունենալը ամոթ է, բայց տանկով կամ միայն տանկով կռվելն էլ ամոթ է: Հիմա լազերի դար է, նանոտեխնոլոգիաների դար է, բանկաֆինանսային ներուժի դար է, ջլապինդ ու բանիմաց, զարգացած ու բարեկիրթ սպաների ու գեներալների դար է: Մեր ՀԲ-ով` դեպի ՀԲ...
Դու մեր ապավեն,
Հույս ու ապագան,
Դու մեր գերարժեք`
Բանակ Հայկական:
Երվանդ Կարապետյան


