Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր հրապարակված տեղեկատվությունն առ այն, թե իբր զորամասում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորվել են ՊԲ 3 զինծառայողներ, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Պաշտպանության բանակը:
«Ի տարբերություն ադրբեջանական կողմի, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հավատարիմ է իր թափանցիկ գործելաոճին և տեղ գտնող միջադեպերի վերաբերյալ պարբերաբար հանդես է գալիս տեղեկատվությամբ, իսկ հակառակորդ երկրի նմանաբովանդակ ապատեղեկատվություններն ուղղված են բացառապես ներքին լսարանին»,– ասվում է ՊՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:
Կարդացեք նաև` Ինչպես է հակառակորդը կրակ վարում TR 107 կայանքներից
Ադրբեջանցիների խոսակցությունները` Արցախի ՊԲ-ի պատասխան գործողությունների մասին. ձայնագրություն


