Հայաստանում ավտոմեքենաներն այսուհետ ներմուծվելու են փաստացի ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: «Ես հրահանգել եմ, որ այսուհետ ավտոմեքենաները մաքսազերծվեն փաստացի ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա, այսինքն ինվոյսով»,- ասաց Անանյանը:
![]()
Նրա խոսքով, ինվոյսով մաքսազերծումը հանդիսանում է հիմնավորված, քանի դեռ մաքսային մարմինը չունի:

ՊԵԿ նախագահը զգուշացրեց, որ մաքսազերծումից հետո հետբացթողումային գործառույթների շրջանակում պետք է ճշգրտվի այդ փաստաթղթերը արժանահավատությունը: «Փորձելու ենք պարզել այդ փաստաթղթերի իսկությունը»,- ասաց Դավիթ Անանյանը:


