«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն առաջարկ է ստացել ճապոնական հայտնի «JVC Kenwood Victor Entertainment Corporation» ձայնագրության խոշոր կազմակերպությունից՝ ձայնագրել ճապոնական երգերի խտասալիկ:
Պարզվում է՝ 2016 թվականին, երբ երգչախմբի 6 սաներ հատուկ հրավերով մեկնել են Ճապոնիա՝ մասնակցելու «Երգ Ճապոնիային» հեռուստատեսային ծրագին և արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, Victor Entertainment-ի պրոդյուսեր Հիրոշի Նագանոն տեսնելով սա՝ տպավորվում է, և սկսկում է բանակցությունները՝ ձայնասկավառակ թողարկելու համար:
«Այս նախագծում բոլոր երգերը ճապոներեն են և այն շատ բարդ նախագիծ է: Երեխաները հիմնականում կատարում են այնպիսի փոփ ժանրի երգեր, որոնք հիթեր են Ճապոնիայում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հիրոշի Նագանոն:
Շարունակելով վեջինին՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի ղեկավար Տիգրան Հեքեքյանը հավելեց.
«Ծրագրի իրականացման համար ձայնագրող անձնակազմը հունվարի 27-ից Հայաստանում է, 10 երգ պետք է ձայնագրենք: Ձայնագրման համար նախատեսված է 4 օր»:
Խմբի հետ Հայաստան է ժամանել նաև օպերատոր, որը նկարահանում է Հայաստանի տեսարժան վայրերը: Արդեն եղել են պատմության թանգարանում, Մատենադարանում, Գառնիում և Գեղարդում և իրենց գովազդային հոլովակում կներկայացնեն, թե ինչպիսի երկիր է Հայաստանը:
«Մեզ տպավորեց Հայաստանի պատմությունը, քաղաքակրթությունը: Քիչ առաջ Պատմության թանգարանում շրջելիս մտածեցինք՝ արդյո՞ք ներկայիս Ճապոնիայի քաղաքակրթությունը չի եկել Հայաստանից»:
Անի Կարապետյան


