Այսօր Հանրապետության հրապարակում հավաքվածներին խոսք է ուղղել հանրահայտ լողորդ Շավարշ Կարապետյանը:
«Պարոն Փաշինյան, իմ շնորհակալությունը քեզ, երևի սա վերևից է եկել, որ մենք ավելի շատ սիրենք միմյանց և ստեղծենք գեղեցիկ Հայաստան»,- հույզերը չթաքցնելով անկեղծացել է Շավարշ Կարապետյանը:
«Սերը վառել չի լինի, սերը սպանել չի լինի, եթե վաղը ձեր հաղթանակը չլինի, ուրեմն աշխարհը կփլվի»,- ելույթը եզրափակել է լողորդը:


