▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ կարգին տղամարդը նախ պետք է շրջապատի տղա լինի...

Երգահան, հեղինակ-կատարող, բանաստեղծ Ազատ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

Հայ կարգին տղամարդը նախ պետք է շրջապատի տղա լինի...Շատ կարևոր է,որ արտաբերված խոսքերի մեծ մասում՝ << կարգին բառեր >> օգտագործվեն:Ասենք՝ իրենց մեջ << դուխ >> պարունակող բառեր,կամ 
<< շրջապատի տղա >> բնութագրող բառեր:Անչափ կարևոր է նման բառերի ճիշտ արտասանությունը.դրանք ներկայացնել է պետք մի այնպիսի առոգանությամբ,որ կարգին տղա լինելու հանգամանքը որևէ կասկածի առիթ չթողնի: 
Եվ երբ զգացվում է,որ զրուցակիցն արդեն գնահատել է դիմացինի լեզվական իմացության կարողությունները,հաջորդում է մերձեցման գործընթացը՝ հետևյալ հայտնի շարունակությամբ.
<< Որդի՞ տղա ես >>...
Համատարած այս է,վերից-վար:
Փաստորեն՝ նրանք,ովքեր նորմալ մարդկային լեզվով են խոսում՝ ոչ դուխ ունեն,ոչ ինքնասիրություն,ոչ էլ մռութին հասցնելու տղամարդկությու՞ն:
Հենց այս հարցում են սխալվում << կարգին տղերքը >>:Արվեստն ու գրականությունն են հերոսներ ձևավորում:Էդ հերոսներից շատերն << Արցախյան Ազատամարտ >> են հաղթել,էսօր էլ հաղթում են նորերը,ու էդպես միշտ է լինելու,որովհետև էս ազգի գենը նմաններին է պատկանում:
Իսկ պոռոտախոս կարգինների << հերոսություններն >> ընդամենը մի թաղից մյուսը հազիվ ձգվող,ու սեփական անզորությունն ու վախը պաշտպանող խղճուկ միջոցներ են,որ վաղ,թե ուշ...
Էս ի՞նչ հիվանդություն է մտել էս հասարակության մեջ:Ի՞նչ Հայաստան,ուր գնաս՝ բոլորն էս հիվանդությամբ են վարակված:Ասես՝ էս ազգն անմշակույթ,անդիմագիծ,անբնութագիր մի միավոր է,ում բնավ միևնույնն է՝ կվերանա՞,թե՞ չէ:
... Երբեմն,երբ էս ամենն անտանելի է դառնում,մտածում եմ՝ չբռնե՞մ հեռանամ էս ամենից... Մեկ է,էս հասարակությունը կարգին տղերքի ոչ կարիք ունի,ոչ պակաս:
Եվ նույնիսկ ընդդեմ մոտեցումներով,բայց սկսում եմ հասկանալ նրանց,ովքեր լքել են էս իրականությունը,բնավ ոչ՝ երկիրն ու հայրենիքը...
Բա սա վերանալ չէ,ի՞նչ է,
- Կարգին տղերք:

Հայ կարգին տղամարդը նախ պետք է շրջապատի տղա լինի...Շատ կարևոր է,որ արտաբերված խոսքերի մեծ մասում՝ << կարգին բառեր >> օգտագործվեն:Ասենք՝ իրենց մեջ << դուխ >> պարունակող բառեր,կամ

<< շրջապատի տղա >> բնութագրող բառեր:Անչափ կարևոր է նման բառերի ճիշտ արտասանությունը.դրանք ներկայացնել է պետք մի այնպիսի առոգանությամբ,որ կարգին տղա լինելու հանգամանքը որևէ կասկածի առիթ չթողնի:

Եվ երբ զգացվում է,որ զրուցակիցն արդեն գնահատել է դիմացինի լեզվական իմացության կարողությունները,հաջորդում է մերձեցման գործընթացը՝ հետևյալ հայտնի շարունակությամբ.

«Որդի՞ տղա ես »...

Համատարած այս է,վերից-վար:

Փաստորեն՝ նրանք,ովքեր նորմալ մարդկային լեզվով են խոսում՝ ոչ դուխ ունեն,ոչ ինքնասիրություն,ոչ էլ մռութին հասցնելու տղամարդկությու՞ն:

Հենց այս հարցում են սխալվում «կարգին տղերքը» :Արվեստն ու գրականությունն են հերոսներ ձևավորում:Էդ հերոսներից շատերն  «Արցախյան Ազատամարտ» են հաղթել,էսօր էլ հաղթում են նորերը,ու էդպես միշտ է լինելու,որովհետև էս ազգի գենը նմաններին է պատկանում:

Իսկ պոռոտախոս կարգինների  «հերոսություններն» ընդամենը մի թաղից մյուսը հազիվ ձգվող,ու սեփական անզորությունն ու վախը պաշտպանող խղճուկ միջոցներ են,որ վաղ,թե ուշ...

Էս ի՞նչ հիվանդություն է մտել էս հասարակության մեջ:Ի՞նչ Հայաստան,ուր գնաս՝ բոլորն էս հիվանդությամբ են վարակված:Ասես՝ էս ազգն անմշակույթ,անդիմագիծ,անբնութագիր մի միավոր է,ում բնավ միևնույնն է՝ կվերանա՞,թե՞ չէ:

... Երբեմն,երբ էս ամենն անտանելի է դառնում,մտածում եմ՝ չբռնե՞մ հեռանամ էս ամենից... Մեկ է,էս հասարակությունը կարգին տղերքի ոչ կարիք ունի,ոչ պակաս:

Եվ նույնիսկ ընդդեմ մոտեցումներով,բայց սկսում եմ հասկանալ նրանց,ովքեր լքել են էս իրականությունը,բնավ ոչ՝ երկիրն ու հայրենիքը...

Բա սա վերանալ չէ,ի՞նչ է,

- Կարգին տղերք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее