Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի գրառումը՝ կից տեսանյութով․
Հայ առաքելական եկեղեցու դեմ հանցագործությունների մասին հաղորդում է ներկայացնում ՀայաՔվեն դատախազությանը՝209-րդ հոդվածի համաձայն՝ կրոնական կազմակերպության գործունեությանը խոչընդոտելու և 441-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնական դիրքր չարաշահման»։
***
«ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, վերազանցելով իր լիազրությունները և չարաշահելով դրանք, օգտագործել է դրանք, որպեսզի միջամտի Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գործունեությանը։ Դա դրսևորվել է ինչպես վեհարանը կաթողիկոսից «ազատելու» մասին պարբերաբար հնչող կոչերով, այնպես էլ դրան հաջորդած կոչերով՝ այցելել Հովհաննավանք՝ ներկա գտնվելու եկեղեցու կողմից չարտոնված պատարագի։ Ըստ էության` սա նշանակում է բռնություն գործադրել եկեղեցու հավատավոր հետևորդների նկատմամբ»,- հայտարարել է նախաձեռնության ղեկավար Ավետիք Չալաբյանը։
Չալաբյանը նշել է, որ սրանով խախտվել է ՀՀ Սահմանադրությունը։
 
      


 
           
             
             
             
             
            