▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղարծինի մոտակայքում ավտոբուս է շրջվել. կա 18 տուժած

Թարմացում․ Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

«Տուժածները մարզային բժշկական կենտրոնում շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:

Տեղում համայց է իրականացրել նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:
Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կազմակերպվում է տուժածներից 6-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ:

Վիրահատված պացիենտի առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր: Մյուսներինը` միջին ծանրության»,- ասված է հայտարարության մեջ։

***

Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել

Նախնական տվյալներով՝ կա 18 տուժած։

Վթարի ենթարկված ավտոբուսում եղել են Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներ, ավտոբուսը պատկանել է  BusVoyage ընկերությանը։

***

Թարմացում․ Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 18 տուժած տեղափոխվել է մարզային բժշկական կենտրոն։
Այս պահին անցնում են անհրաժեշտ հետազոտությունները, ստանում համապատասխան բուժօգնություն:
Մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր, այս պահին վիրահատվում է, մյուսներինը` միջին ծանրության:
Ըստ անհրաժեշտության` հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կկազմակերպվի երևանյան բուժհաստատություններ տեղափոխումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее