▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարցումները փաստում են՝ Սամվել Կարապետյանը լինելու է հաջորդ վարչապետը

«Ուժեղ Հայաստան»-ը սոցհարցումների տվյալներ է հրապարակել.   

«Հարցումները փաստում են՝ Սամվել Կարապետյանը լինելու է հաջորդ վարչապետը։ Ժողովուրդը փոփոխություն է ուզում։ Հանրությունը դժգոհ է Նիկոլ Փաշինյանի գործունեությունից, մարդիկ փոփոխություն են ցանկանում։

​Վարչապետի պաշտոնի համար Նիկոլ Փաշինյան-Սամվել Կարապետյան մրցապայքարում հաղթում է Կարապետյանը։

​Հարկ է նշել, որ Փաշինյանի գլխավորած ուժը նույնպես պարտվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում և չի ստանում ձայների մեծամասնություն։

​Ժողովուրդը չի ցանկանում, որ 300.000 ադրբեջանցիներ տեղափոխվեն Հայաստան։ Ժողովուրդը ցանկանում է 300.000 աշխատատեղ։ Ժողովուրդը ցանկանում է ունենալ վարչապետ, որով կհպարտանա, ոչ թե առաջնորդ, ով կստորացնի սեփական ժողովրդին։

​Հունիսի 7-ին ոչ ոք չպետք է տանը մնա։ Մեծ փոփոխությունների համար մեզ անհրաժեշտ է մեծ հաղթանակ։ Հայաստանում փոփոխություններ լինելու են»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее