▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետականները մտադրված են նվազեցնել հարկերը

Նորընտիր նախագահ Թրամփի դեմ բողոքի ուսանողական ցույցեր տեղի ունեցան ԱՄՆ Կոնգրեսի մոտ, երբ Փոլ Ռայանը վերընտրվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում:

«Բարի գալուստ նոր միավորված հանրապետական կառավարություն: Հաճելի է ասել դա: Սա լինելու է մի կառավարություն, որը նորընտիր նախագահ Թրամփի հաղթանակը վերածելու է իրական առաջընթացի հանուն ամերիկյան ժողովրդի: Մեր թիմը շատ ոգևորված է և անհամբեր սպասում է աշխատանքի անցնելուն», - ասել է Ռայանը:

Հանրապետականները մտադրված են նվազեցնել հարկերը, վերանայել նախագահ Բարաք Օբամայի առողջապահության մասին օրենքի դրույթների մեծ մասը և ազատականացնել տնտեսությունը: Նրանք ոգևորված են, այն առումով, որ Գերագույն դատարանի թափուր տեղի համար նշանակումը անելու է Թրամփն, այլ ոչ թե դեմոկրատ Հիլարի Քլինտոնը:

«Թեկնածուի առաջ քաշումից հետո մենք արագ առաջ կշարժվենք»,- ասել է սենատոր Ջոն Քորնին:

Դեմոկրատները քննադատել են Թրամփի առաջին քայլերը՝ կապված նախագահի գլխավոր քաղաքական խորհրդականի պաշտոնում Սթիֆ Բանոնին նշանակելու հետ:

«Նա հայտնի է իր ծայրահեղական գաղափարներով»,-ասել է սենատոր Դեբի Սթեյբնաուն:

«Անհնար է լուրջ ընկալել Թրամփի փորձերն՝ ուղղված երկրի իրավիճակի բարելավմանը, քանի դեռ ռասիստական գաղափարները ներկա են Սպիտակ տանը», - ասել է սենատոր Հարի Ռիդը

Հանրապետականներն ասում են, որ սեփական թիմ ձևավորելը Թրամփի իրավունքն է:

«Ամերիկյան ժողովուրդը քվեարկեց և ընտրեց իր հաջորդ նախագահին»,- ասել է սենատոր Ջոն Քորնին

Սակայն Թրամփի դեմ բողոքի ցույցերը դեռ շարունակվում են:

«Ես մտահոգված եմ նրա պատ կառուցելու մտադրությամբ, ինչպես նաև Մատչելի առողջապահության ծրագրի վերաբերյալ նրա մոտեցումների հետ կապված: Ինչպե՞ս է մեր երկիրը վերապրելու այս գալիք չորս տարիները»,- ասում է բողոքարար Օլաեդո Ուքեքվեն:

Հանրապետականներին, սակայն, հայտնի չէ, թե ինչպես Թրամփը կվարվի այն բևեռացված զանգվածի հետ, որը օգնեց նրան ընտրվել նախագահ: Երդման արարողությունից հետո այն կարող է խանգարել նրան՝ առաջ տանելու իր օրենսդրական օրակարգը:

Ամերիկայի ձայն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее