▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանգստի օր. Փաշինյանը հայտարարեց՝ վաղն ակցիաներ չեն լինի

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում առաջարկեց, որ վաղը ոչ Երևանում, ոչ հանրապետության մարզերում ոչ մի ակցիա չիրականացնեն, իսկ ժողովուրդը հանգստանա։

«Մենք ԱԺ-ում աշխատում ենք, որ փորձում ենք հավաստիանալ, որ հայտարարությունները երաշխավորված են։ Մեր զգոնությունը չպիտի կորցնենք»,- նշել է նա՝ հավելելով, որ առավոտյան երեխաները գնում են դասի՝ «դասերը լավ սովորած»։

Նա նաև կոչ  արեց հետևել իր ֆեյսբուքյան էջին, քանի որ զուտ տեսականորեն կարող են իրադարձությունները զարգանալ, որ հենց վաղը անհրաժեշտ լինի, հավաքվեն: «Եթե ամեն ինչ գնում է նորմալ, մենք հանգստանում ենք և պատրաստվում ընտրությունների։ Ընտրությունների օրը հավաքվում ենք, ոչ թե 250, այլ 500 հազարով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее