▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանգիստ սրտով խոսում են ամեն ինչից՝ բացի ներկայից

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Չեմ դիմանում:

Ապրիլին տասնյակ հազարավոր գռաժդանսկի մարդ անմիջապես առնչվեցինք բանակի մատակարարման, ավելի ճիշտ չմատակարարման խայտառակ վիճակի հետ: Խայտառակ:

Շատերս ձայն չհանեցինք ու չդժգոհեցինք՝ դիմացը այդ պահին թշնամի կար, որ շատ բան չպետք է իմանար: Շատերը իրենց աշխատավարձից պոկելով սկսեցին գումարներ հավաքել, շորեր, սպալնիկներ, հեռադիտակներ ու տեպլովիզոռներ,բռոնեժիլետներ, ուտելիք ուղարկել առաջնագիծ՝ կամավորի, մոբի, ժամկետայինի համար: Պետք էր մեր երեխաների, եղբայրների, հայրերի համար էր արվում: Սրտները տրաքացնելով, բայց լռում: Դրա ժամանակը չէր:

Ժողովուրդը կանգնեց իր բանակի կողքին: Իր զինվորի կողքին:
Աչք փակեց քսան տարվա թոզի վրա, հասկանալով, որ դրա ժամանակը չի , զինվորի կյանքն ա կարևոր:

Իսկ այդ ժամանակ ծաղիկներ, բուկետներ ու շորիկներ էին վխտում ֆեյսբուքով: Էլի ձայն չէր հանում ժողովուրդը, լուռ մռնչում էր, բայց գիտեր, զինվոր կա առաջնագծում, դրա ժամանակը չի:

Բայց սա անվերջ չի կարող շարունակվել:

Իսկ հիմա հանգիստ սրտով կանգնում ու Ադամ Սմիթ են ցիտում: Տնտեսագիտությունից խոսում: Ամեն ինչից, բացի հիմնականից: 
Ամոթից: 
Աբուռից: 
Ապաշխարելուց ...

Տիգրան Քոչարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее