▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հաց բերող»-ն իրեն նվիրաբերած ամբողջ գումարը կփոխանցի Արմեն Լամբարյանի ընտանիքին

«Հաց բերող» Արթուր Սարգսյանը հայտարարություն է տարածել, որ ցանկանում է արտասահմանից իրեն փոխանցված ամբողջ գումարը նվիրել «Սասնա Ծռեր» խմբի ամենակարիքավոր անդամ Արմեն Լամբարյանի ընտանիքի անդամներին:

Հայտարաության մեջ, մասնավորապես, ասվում է. «Իմ սիրելի Ամերիկաբնակ հարազատներ, թույլ տվեք իմ, ինչպես նաև «Սասնա Ծռեր»-ի ընտանիքների անդամների անունից խորին անսահման շնորհակալությունն հայտնել Ձեզ թե’ ֆինանսապես և թե’ գաղափարապես մեր կողքին լինելու համար: Տեղեկացնեմ նաև, որ իմ` Արթուր Սարգսյան (հաց բերող) անունին փոխանցվող գումարը ցանկացել եմ բաշխել հավասարապես բոլոր « Սասնա Ծռեր »-ի ընտանիքների անդամներին: Բայց հաշվի առնելով, որ բաժանված գումարը էապես որևիցե ազդեցություն չի կարող ունենալ, խնդրում եմ այդ գումարը ամբողջությամբ փոխանցել ավելի կարիքավոր ընտանիքներից մեկին` Արմեն Լամբարյանին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее