armtimes.com-ը գրում է. Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը կոտրել է աջ ձեռքը:
Այս մասին տեղեկացրեցին Բալասանյանների ընտանիքին մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրները: Նրանց փոխանցմամբ՝ Գյումրու քաղաքապետը պատահմամբ սայթաքել եւ ընկել է, ինչի հետեւանքով, ըստ տեղեկությունների՝ կոտրել է աջ ձեռքը: Դեպքը տեղի է ունեցել Գյումրու Ջիվանու փողոցում գտնվող նրա առանձնատանը:
Կայքին հայտնի դարձավ, որ Բալասանյանը համապատասխան բժշկական օգնություն ստացել է: Այս պահին ձեռքը գիպս է դրված: Առողջական վիճակը լավ է:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


