▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում ոստիկանը ծեծել է հայտնի ֆայտոնչուն

 

aravot.am- ի տեղեկություններով, երեկ Գյումրու Վարդանանց հրապարակում ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի ոստիկանների մասնակցությամբ։ Բանն այն է, որ ոստիկաններից մեկը (ըստ տեղեկությունների` նա եղել է անսթափ վիճակում) ցանկություն է հայտնել ֆայտոն նստել ու իրեն կարգին չի պահել։

Վիճաբանություն է սկսվել Ֆայտոնչի Գրիշի թոռան ու ոստիկանի միջև, որը վերածվել է ծեծկռտուքի։ Երրորդ անձը փորձել է բաժանել վերջիններիս, սակայն նա ևս ծեծի է ենթարկվել ոստիկանի կողմից։ Նշենք, որ պապի մահանալուց հետո 8 տարի է՝ պապական գործը շարունակում է թոռը՝ դարբին Սամվելը։

Ու չնայած տուժողներից մեկի՝ ֆայտոնչի Գրիշի թոռի այն պնդումներին, թե միջադեպ չի եղել, երրորդ անձը, որը նույնպես ծեծի էր ենթարկվել, բողոք է ներկայացրել ոստիկանության «Կումայրի» բաժին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը՝Armeniasputnik.am-ի 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее