▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում «Ապրիլյան մարտերի հերոսների» փողոցը կորած է մոլախոտերի մեջ

Armtimes.com-ը գրում է. Գյումրիի Մուշ-2 թաղամասի «Ապրիլյան մարտերի հերոսների» անվան փողոցը կորած է մոլախոտերի մեջ: Չորացած եւ դեղնած խոտերից կարելի է ենթադրել, որ փողոցն ընդհանրապես բարեկարգման աշխատանքների չի ենթարկվում:

Թաղամասում հերոսների փողոց ունենալը որոշվել է Գյումրու ավագանու 2016 թվականի հունիսի 16-ի նիստին: Սակայն արդեն մեկ տարի անց ապրիլյան հերոսներին նվիրված փողոցը հայտնվել է անմխիթար վիճակում:

2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված 7 գյումրեցիներն են՝ շարքային Վլադիմիր Մելքոնյանը, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը, շարքային Վիկտոր Յուզիխովիչը, ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանը, շարքայիններ Գեւորգ Վարդանյանը, Տիգրան Աբգարյանը, փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее