Գյումրեցի Խաչիկյանների ընտանիքում 10-րդ երեխան է ծնվել: 6 աղջիկ, 3 տղա ունեցող ամուսինները անհամբերությամբ են սպասել 4-րդ որդու ծնունդին: Մոր եւ փոքրիկի վիճակը գնահատվում է բավարար:
Մի քանի օրից նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից: Փոքրիկին պապիկի պատվին Սեդրակ կանվանեն: Երեխան ծնվել է Գյումրու ծննդատանը:
Տեսանյութը՝ Ցայգ հեռուստաընկերության



