▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոյություն ունեն ավելի շատ սխալ հարցեր, որոնք չեն կարող ունենալ պատասխաններ ․ Արշակ արքեպիսկոպոս

«Մայր Աթոռն ինչպե՞ս է պատասխանելու Նիկոլ Փաշինյանի ասածին, թե պետք է պարզել՝ կաթողիկոսը զավակ ունի՞, թե՞ ոչ․ ուղիղ պատասխանելո՞ւ է»,- լրագրողները հարց ուղղեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Արշակ Սրբազանը պատասխանեց․ «Գոյություն ունեն ավելի շատ սխալ հարցեր, որոնք չեն կարող ունենալ պատասխաններ։ Առավել ևս պատասխանատվություն ունեցող անձանց կողմից չեն կարող հնչեցվել սխալ հարցադրումներ»։

***

Մենք չենք օգտագործի այնպիսի բառապաշար և այնպիսի ձևակերպումներ, որ օգտագործվել են մեր դեմ. Արշակ արքեպիսկոպոսը` Փաշինյանի մեղադրանքների մասին

«Որքան է դա կոռեկտ և հարիր երկրի ղեկավարին, ինքը կիմանա, մեզ համար դա զրպարտություն է»,–ասաց նա։ Խոստացավ` քայլեր լինելու դեպքում, կտեղեկացնեն։

Դիտեք նաև՝

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանի կողմից եկեղեցուն հարվածելը միտված է մեկ նպատակի՝ եկեղեցու հետ սրել իրավիճակը և ընդդիմադիր զանգվածին բերել փողոց՝ սեփական օրակարգով, հերթական անգամ շարժում ցրել և հանգիստ գնալ 26-ի ընտրություններին։
Սա լավագույն սցենարը կլիներ իր համար, սակայն եկեղեցին չգնաց արկածախնդրության և թույլ չտվեց կապիտուլյանտին սեփական օրակարգը խաղացնել։
Դեռևս 2018-ի ամռանից փաշինյանի քաղտեխնոլոգներին հաջողվել է մշտապես դժգոհող մասսային առաջարկել իրենց համար նախընտրելի ընդդիմադիր դեմքեր և շարժումներ, այն գործարկել կարևորագույն դեպքերից առաջ կամ հետո ու մարսել հերթական հակահայ գործողությունը։
Բայց քանի որ ամեն ինչ ունի իր վերջը, բնականաբար օրակարգ սպասարկողներն էլ այլևս վստահություն չեն վայելում և կառավարիչների վերջին հույսը ՀԱԵ միամտությունն էր, ինչը սակայն չաշխատեց...
Դեռևս կա մեկ փամփուշտի հնարավորություն, բայց չափազանց սուղ ժամանակ։
Ցանկացած հաղթանակի հավանականություն իրական կլինի, երբ կշարժվենք մեր օրակարգով։
Իմփիչմենթը ամենառեալ գործընթացն է, որը կարող է վերջ դնել այս ամենին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее