▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գործող ընտրակարգը հակասահմանադրական է

Արդարադատության նախկին նախարար, «Կովկասյան գործընկերություն»  կազմակերպության հիմնադիր Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը՝ որպես երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման միակ բնականոն ճանապարհ, այլևս կասկած չի հարուցում։ Այս մասին բարձրաձայնել է նույնիսկ գործող քաղաքական ղեկավարությունը։ Սա է միակ ճիշտ քաղաքական օրակարգը։ Առանցքային խնդիրն այդ ընտրությունների արդյունքում ձևավորվելիք իշխանության լեգիտիմության, այսինքն հանրության իրական տեսակետն արտահայտող քվեարկության ապահովումն է։ Դա սակայն անհնար է առանց գործող ընտրական համակարգի փոփոխության, մասնավորապես Ընտրական օրենսգրքով սահմանված (ըստ իս՝ հակասահմանադրական) ընտրակարգի վերանայման։ Այս առանցքային հարցի շուրջ ընդդիմության և գործող քաղաքական ղեկավարության համաձայնությունը հարցի հանգուցալուծում կարող է դառնալ։ Մնացյալ բոլոր խնդիրները երկրորդական են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее