▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գործադուլի կոչեր եւ նստացույց Գյումրու քաղաքապետարանում

ԳԱԼԱ-ն գրում է.Ցուցարարները հանդիպում էին պահանջում քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ: Կարճ ժամանակ անց նրանց հետ զրուցելու եկավ փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը: Ցուցարարները հայտարարեցին՝ քաղաքի բնակչության մեծ մասը օրեր շարունակ դրսում է, պայքարում են ընդդեմ ՀՀԿ-ի, ի՞նչ պատճառով քաղաքապետարանի աշխատակիցներն էլ գործադուլ չեն հայտարարում և չեն միանում այս պայքարին, և կամ ո՞ւմ և ի՞նչ ծառայություններ է մատուցում այս օրերին քաղաքապետարանը, երբ բնակչությունը դրսում է: Սանոյանը հայտարարեց, թե կան անհետաձգելի աշխատանքներ, որոնք չի կարող դադարեցնել քաղաքապետարանը: Քաղաքապետարանում իրենց բողոքի գործողություններն իրականացնելուց հետո ցուցարարները երթով շարժվեցին առաջ՝ շրջելու քաղաքի կենտրոնական փողոցներով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее