▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլենդելի քաղաքապետի նվերը` Նոր Կյանք համայնքին

 

Image may contain: one or more people, people sitting, table and indoor

Նոր Կյանքի Համայնաքապետ Գարիկ Սարգսյանը,  ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որի միջոցով տեղեկացրել է, որ խրախուսական տրակտորը շուտով կնվիրեն համայնքին:

«Տղերքը Հայաստանում են… Պահեցին իրենց խոստումը և Գլենդելից եկել են, որ Նոր Կյանքին նվիրեն խրախուսական տրակտորը։ Մայիսի 10-ին ժ.11։00-ին անձամբ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը գալու է Նոր Կյանք` հանդիպելու մեր համայնքի #դուխով  ժողովրդին։  Եկե՛ք ինչպես հարկն է դիմավորենք մեր լավ բարեկամներին»,- նշել է Գարիկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ շարժման առաջին փուլում սփյուռքահայերը հայտարարեցին, որ գյուղտեխնիկա կնվիրեն այն համայնքին, ով կմիանան համաժողովրդական շարժմանը, իսկ մինչ այդ շարժմանը ակտիվ մասնակցություն է ունեցել Նոր Կյանք համայնքը, համայնքապետի գլխավորությամբ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее