Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը Հայաստանում է: Ավելի վաղ նա օդանավի միջից լուսանկար էր հրապարակել`գրելով հետևյալը . «Երբեք անտարբեր չեմ եղել հայրենիքումս կատարվող իրադարձություններին, ժողովրդին հուզող խնդիրներին: Այժմ գալիս եմ Երևան, որպեսզի ֆիզիկապես միանամ իմ ընկերներին, մեր հայ ժողովրդին արդեն մեր նոր Հայաստանում մեր հզոր երկրում»:
Նշենք, որ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում քաղաքապետը նշել էր, որ ինչպես բոլորը ինքը ևս չէր սպասում Հայաստանում դեպքերի նման զարգացման, լրիվ անակնկալ էր այս ամենը:

Կարդացեք նաև` Հավաքվել ենք, որ ցույց տանք, թե որքան մեծ է հայ ժողովրդի 7 տոկոսը. Գլենդելի քաղաքապետ


