▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գեղամ Նազարյանն ավելի մեծ հրեշ է, քան նույնիսկ Նիկոլը»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չգրված կանոն կա, կարծես, որ զոհված տղերքի որոշ նիկոլամետ ծնողների կարծիքներ գերադասելի է չմեկնաբանել։
Ինքս այդ վարքականոնի մեջ եմ գործել և գործում։
Սակայն ԱԺ-ում որպես ընդդիմադիր հայտնված, իսկ հետո՝ իր նախկին խմբագրության ղեկավարի հովանու տակ հայտնվածի այսօրվա հերթական խայտառակությունը ապացուցում է, որ նա միտումնավոր չարաշահում է իմ և ձեր բարեկրթությունը։
Հերի՛ք եղավ։
Ուստի, թող ես առաջինը սա ուղիղ ասեմ։
Այո, Գեղամ Նազարյանն ավելի մեծ հրեշ է, քան նույնիսկ Նիկոլը։
Հասկանալի է, թե ինչ հիմնավորմամբ… չեմ գրում, քանզի դա ինձ ցավ է պատճառում։
Ափսոսում եմ, որ իր նմանը այդ պահին որպես «Հայաստան» դաշինքի պատգամավոր ժամանակին ինձ երաշխավոր է եղել դատարանում։
Վերապրում եմ ՀՓՇ-ի միտինգների արանքում իմ ու Գեղամի դառը, по душам առանձնազրույցը ՀՀԿ իմ աշխատասենյակում և ապշում, կարկամում ու խելագարվում մարդկային դեգրադացիայի նման ողբերգական ընթացքից»։

***

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գեղամ Նազարյանի ելույթն էի լսում, ակամայից էնպիսի տպավորություն էր, որ պարոն Նազարյանը ոչ թե անկախ պատգամավոր է, այլ՝ իշխանական: Ու ցավալի է, որ Գեղամ Նազարյանը, քաջ գիտակցելով, որ համարժեք պատասխան չի ստանա, հասկանալի պատճառներով չարաշահում է իր կարգավիճակը:
Անհասկանալի է նաև, թե ինչու է Գեղամ Նազարյանը սկսել լոբբինգ անել այն թեզերը, որոնք ավելի շատ հիշեցնում են իշխանական քարոզչական գիծը։ Ինչո՞ւ է նախկինում իշխանություններին մեղադրած մարդը հանդես գալիս իշխանական երեսը պարզաջրողի դիրքերից:
Եթե խոսում է Արցախը չհանձնելու մասին, ապա լավ է հիշել, որ ժամանակին այդ նույն դիրքերից հանդես էր գալիս նաև ինքը` Նազարյանը։ Հիմա, երբ իր գործելաոճը փոխվել է, նման հայտարարությունները նվազագույնը տարօրինակ են թվում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее