▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերմանիայի ԱԳ նախարարը կատաղեցրել է թուրքերին

Գերմանիայի փոխկանցլեր, ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի բաց նամակը Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշին, կատաղեցրել է թուրքերին։

Թուրքական Milligazete կայքը գրել է, որ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը Սելահաթին Դեմիրթաշին ուղղված բաց նամակում գրել է. «Եղեք իմ պատվելի հյուրը։ Անհամբեր սպասում եմ հյուրընկալել ձեզ»։

Նշենք, որ Սելահաթին Դեմիրթաշը «ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն անելու» եւ նմանատիպ այլ մեղադրանքներով գտնվում է կալանքի տակ։

Սելահաթին Դեմիրթաշի գլխավորած կուսակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее