Գերմանիային պատկանող ռազմական ինքնաթիռներն արդեն դուրս են բերվում Ադանայի Ինջիրլիք ռազմաբազայից: «CNNTürk» լրատվակայքի համաձայն՝ Թուրքիայից գերմանական ռազմական ուժերի տեղափոխման նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս մեկ ամիս առաջ: Նախատեսվում է, որ բեռնատար օդանավերով իրականացվող տեղափոխությունը կավարտվի երկու ամսվա ընթացքում՝ սկսած հուլիսի 2-ից: Իսկ գերմանական «Tornado» ռազմական ինքնաթիռները դեռ որոշ ժամանակ կմնան Ինջիրլիքում կամ կտեղակայվեն Գերմանիայում՝ շարունակելով մասնակցել ԻՊ-ի դեմ կազմակերպվող գործողություններին: Դրանք Հորդանան կտեղափոխվեն ավելի ուշ, երբ Հորդանանի օդանավակայանում կավարտվեն համապատասխան նախապատրաստությունները: «Իսլամական պետություն» (ԻՊ-DEAŞ) ահաբեկչական խմբավորման դեմ ձևավորված կոալիցիայի անդամ Գերմանիայի ռազմական ուժերը Թուրքիայում տեղակայվել էին 2015թ. դեկտեմբերի 10-ին: Սակայն 2016թ. հունիսին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիան արգելեց գերմանացի պատգամավորներին՝ այցելել Ինջիրլիքի իրենց զինվորականներին: Այս առթիվ ծագած կոնֆլիկտի համատեքստում Գերմանիան, ի վերջ, վճռեց Ադանայում գտնվող իր 260 զինվորականներին և ռազմական ինքնաթիռները տեղափոխել Հորդանան:
Գերմանիան սկսել է Ինջիրլիքից դուրս բերել իր ռազմական ուժերը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее








