▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գազպրոմ»-ին արված զիջումն ավելին չկորցնելու հանգամանքով էր պայմանավորված. Կալաձեն բացել է փակագծերը

Վրացագետ Ալիկ Էրոյանցը գրում է.Վրաստանի էներգետիկայի նախարար Կալաձեն հանրության շրջանում ստեղծված քննադատությունները հանդարտեցնելու համար որոշակի պարզաբանումներ է ներկայացրել «Գազպրոմի» հետ ձեռք բերված պայմանավորվածության հետ կապված:


Նրա խոսքով՝ եթե վրացական կողմը փոխհամաձայնության չգար ռուսական ընկերության հետ, ապա ամբողջությամբ կարող էր զրկվել Հայաստան մատակարարվող գազի տրանզիտային օգուտից, քանի որ իրանական կապույտ վառելիքը կլրացներ ռուսական գազի պակասը:

Բացի այդ Կալաձեն հայտնել է, որ պայմանագիրն արդեն ստորագրվել է և գործում է, իսկ խոսակցություններն այն մասին, որ Էներգետիկայի նախարարությունը դիտմամբ չի հրապարակում Գազպրոմի հետ կնքված պայմանագրի մանրամասները, որպեսզի չբացահայտվի, թե որքան վնաս է կրելու նոր պայմանավորվածության պայմաններում վրացական կողմը, թյուրըմբռման արդյունք է՝ ընդգծելով, որ կոմերցիոն գաղտնիությունը պայմանավորված է նաև երկրորդ, տվյալ դեպքում՝ ռուսական կողմի հանգամանքով, ուստի պայմանագրի հրապարակումը իրատեսական չէ:

Փաստորեն Կալաձեն հերթական անգամ փաստել է, որ ռուսական կողմի առաջարկությունը ներկայացվել է վերջնագրի տեսքով, որի դիմաց վրացական կողմը համարժեք քայլերի չէր կարող դիմել՝ նախընտրելով զիջման գնալ՝ չեզոքացնելով ամբողջությամբ օգուտից զրկվելու հնարավորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее