Փաստաբան Տիգրան Եգորյանը հայտնել է, որ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը ազատ է արձակվել։
Չուգասզյանը ազատ է արձակվել պատգամավորների երաշխավորությամբ։
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Չուգասզյանը «Հիմնադիր խորհրդարանի» գործընկերների հետ բարձրացել էր Ծիծեռնակաբերդի համալիր՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը։
Չուգասզյանը 2016թ. ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո ընդհատակում էր, եւ դուրս էր եկել ապրիլի 23-ին։
Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելիս, նրան դիմավորել էին ոստիկանները եւ ձերբակալել։


