Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպանությունը իրավասու չէ հաստատել, ժխտել կամ քննարկել տեղեկություններ կապված իրավապահ քննությունների հետ: Այս մասին նշել են դեսպանությունից՝ «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով ԶԼՄ-ների որոշ հրապարակումների, ըստ որոնց՝ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբը կայցելի Հայաստան:
«Մեր քաղաքականությունից ելնելով՝ մենք իրավասու չենք հաստատել, ժխտել կամ քննարկել տեղեկություններ կապված իրավապահ քննությունների հետ»,- ասել են դեսպանությունից:
Գործակալությունը խնդրի մասին փորձել է տեղեկություններ ճշտել ՀՀ գլխավոր դատախազությունից: «Նշված նպատակով նման խմբի այցելության մասին տեղեկատվություն ՀՀ դատախազությունը չունի»,- հայտնել են դատախազությունից:
Հայկական որոշ լրատվամիջոցներ օրերս տեղեկություն էին տարածել այն մասին, թե Հայաստան են ժամանելու ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբ. «Խմբի անդամները Հայաստանից ապօրինի կապիտալի արտահոսքի ուսումնասիրություններ են սկսելու»
Նյութը՝ սկզբնաբյուր կայքում


