Քաղտեխոնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ Հայաստանում շատ կարևոր է մտածելակերպի փոփոխությունը, որովհետև մտավախություն ունի, որ այն դեռևս չի եղել:
«Բոլորս հասկանում ենք, որ Հանրապետության հրապարակում կանգնածների մեծ մասը մեկ տարի առաջ եղել է 10.000 դրամ կամ բաժանող կամ ստացող: Մեծ հարց է, եթե վաղը ընտրություն լինի, այդ նույն մարդիկ գումար կվերցնե՞ն, թե՝ ոչ: Համոզված եմ՝ մի մասը կվերցնի: Այսօր իրենք ասում են Նիկոլ վարչապետ, բայց դա միայն ձայնի ու խոսքի մեջ է, ոչ մտքի, ուղեղի: Նույնը վերաբերում է նաև քաղաքական ուժերին: Փոխվելո՞ւ է արդյոք այն մոտեցումը, որ ՀՀ-ն պետք են ոչ թե մարդ կուսակցություններ, այլ գաղափարական, համակարգային կառույցներ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կարեն Քոչարյանը:
Անդրադառնալով ապագա կառավարությանը՝ նշեց.
«Ո՛չ գործադիր, ո՛չ օրենսդիր իշխանությունում որևէ գործարար չպետք է լինի: Նրանց մտքում միշտ բիզնեսն է, ամեն տեղից փող աշխատելը՝ այդ թվում բյուջեից: Նրանք գնումները կազմակերպելու են իրենց կազմակերպությունների միջոցով»:


