«Ցանկացած կառույց պետք է ղեկավարի պրոֆեսիոնալ մարդ: Մարդ, ով գիտի թե ինչի համար է այդ կառույցը, ունի սուպեր գիտելիք՝ բնագավառում, ինչպես նաև կապեր, որովհետև ամբողջ աշխարհի գեղարվեստական ղեկավարները, թատրոնների տնօրենները միմյանց հետ կապ ունեն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի նշանակման հարցին՝ ասաց դիրիժոր Կարեն Դուրգարյանը:
Ինչ վերաբերում է գեղարվեստական ղեկավար չունենալուն՝ նկատեց.
«Եթե ցանկանում եք քանդել թատրոնը, ուրեմն լավ գաղափար է գեղարվեստական ղեկավար չունենալը: Գեղարվեստական ղեկավարն է զբաղվում թատրոնի քաղաքականությամբ, և նա է որոշում, թե առաջիկա 10 տարիների ընթացքում ինչպես է զարգանալու թատրոնը»:
Անի Կարապետյան


