1in.am-ի տեսանյութում Արտակարգ իրավիճակների նախարար, պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանը կարծում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքով պաշտոնյաների որդիներն էլ բանակ կզորակոչվեն, եթե առողջ լինեն: «Այս օրինագիծը լուծում է ոչ միայն արդարության սկզբունքի խնդիրը, այլ նաև ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով և ժամկետային ծառայության կարգավորման պայմաններում սա որոշակի ծառայություն է»:


