▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե աչալուրջ չլիներ, զոհեր կունենայինք. Արցախում զոհված Կարենն ընկերների հետ 2014-ին հետ էր մղել թշնամու դիվերսիան

 

 

 

 

 

 

Արդեն տեղեկացրել ենք, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում՝ հունվարի 22-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Կարեն Մարատի Ուլուբաբյանը:

Yerkir.am-ին հայտնի է դարձել, որ 2014թ. օգոստոսին Կարենն իր ընկերների հետ կանխել էր Մարտունու ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիան: 

«Իր հոր ու հորեղբոր պես հայրենասեր էր, նվիրված, անվախ, դուխով տղա»,- կայքի հետ զրույցում ասաց Կարենի նախկին ծառայակից Գառնիկ Դավթյանը:

Նա պատմեց, որ Կարենն առաջինն է նկատել հակառակորդի ներթափանցման փորձը, և եթե աչալուրջ չլիներ, այդ օրը զոհեր կունենայինք: «Առաջինը նա տեսավ, անմիջապես տեղեկացրեց: Իրար հետ ենք կրակել թշնամու ուղղությամբ»,- ասաց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее