▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս ի՞նչ ես անում, Նիկոլ ջան, էս ու՞մ ես ուզում պաշտոնի նշանակել...

Համացանցում պարբերաբար հայտնվում են  գրառումներ` կապված  նոր կառավարության տարբեր պաշտոններում  նշանակումների հետ:

Լրագրող Գայանե Առուստամյանն իր ֆեյսբուքյան էջում ևս անդրադարձել է այդ թեմային ` գրելով հետևյալը.

«Նիկոլ ջան, էս ի՞նչ ես անում. էս ճաշարանի Գուգոն, որ Հայաստանի քաղաքացիներին իր տխեղծ ուղեղի հանգույն անխնա նվաստացրել է ու ստիպել ծնկի գալ ու իր արնոտ տրեխները համբուրել, քեզ առևանգելու հրամանն էլ անձամբ ինքն է կատարել, որոշել ես քո իսկ հրամանով նշանակել հայ ժողովրդի դահի՞ճ, ներքին զորքերի հրամանատա՞ր: Խելքդ թռցրել ես հա՞ երևի քո ոտքերի տակ սրա գցած նռնակից: Սա  «լավ» գաղափարներ ունի, մենթերի վահանների վրա սուր ցից ամրացնել ու քաղաքացիներին ցցին հանել: Նրա նկատմամբ պետք է քրեական գործեր հարուցել, բայց ուզում եք հրամանատա՞ր նշանակել: Էս ի՞նչ ես անում, Նիկոլ ջան»:

 

Հիշեցնենք, որ համացանցի օգտատերերի և բլոգերների գրառումները Asekose.am-ը ներկայացնում է առանց մեկնաբանությամբ ու  կրճատման՝ պատրաստակամություն հայտնելով հրապարակել նաև հակառակ կողմի կարծիքը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее