▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես էլ հաստատում եմ, որ ես մի հատ անասունի հետ կապ չունեմ. Սամվել Ալեքսանյան

 

Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Սամվել Ալեքսանյանից լրագրողները փորձեցին ճշտել՝ արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ Ալեքսանյանը Հայաստանից խոշոր եղջերավոր անասուններ է արտահանում, ինչի հետևանքով միսը մեր երկրում թանկացել է։

«Լսի, էդ օդից որ խոսում ես, որդից ես վեկալել, որ էդ ձև գործ եմ անըմ», - հարցը լսելուց հետո արձագանքեց պատգամավորը։

Դիտարկմանը, թե մամուլն է գրում այդ մասին, Ալեքսանյանը պատասխանեց. «Ես էլ հաստատում եմ, որ մի հատ անասունի հետ կապ չունեմ»։

Նա հրաժարվեց պատասխանել մամուլի մեկ այլ հրապարկման, որ Իրաքում իր վիսկիի գործարանի արտադրանքը հարեւան երկրներ արտահանելու համար ավանակներ է գնել: «Լավ, հավես չունեմ էլի»,- ասաց նա:

Տեսանյութը` Aravot.am

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее