Հունիսի 9-ին, ժամը 00.20-ին, մի քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի 3-րդ թաղամասում հրավառություն է:

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հրավառությունը կատարել է Մասիս քաղաքի բնակիչ Տ. Մ.-ն, որը բացատրություն է տվել, որ հրավառությունը կատարել է իր հավանած աղջկա սիրտը գրավելու համար:

Վերջինս հրավիրվել է ոստիկանության Մասիսի բաժին:
Կազմվել է համապատասխան արձանագրություն:
Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանին զայրացրեց հրավառության հետ կապված քննարկումը. «Ժողովուրդ ջան, ի՞նչ է նշանակում այս քննարկումը: Չպե՛տք է լինի հրավառություն եւ վե՛րջ: Եթե ոստիկանությունը չի կարողանում ապահովել օրենքի կատարումը, ուրեմն վատ է աշխատում: Մի հատ օրենք ընդունեք, որ հրավառությունները կարգավորող օրենքը վատ է աշխատում»:

Կարդացեք նաև` Առողջապահության նախարարը Օսիպյանին վատ վիճակի մեջ դրեց, Նիկոլ Փաշինյանը զայրացավ


