▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երիտասարդ ղեկավարների համար Գերմանիայում կատարելագործվելու անվճար հնարավորություն

Ցանկանում ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել Արդյունավետ կառավարման (Good Governance) Կարլ Ֆրիդրիխ Գոերդելեր քոլեջի մրցույթը: Դուք ինքներդ կարող եք օգտագործել ծրագրին դիմելու Ձեր հնարավորությունը և/կամ աջակցել մեզ` մրցույթի մասին տեղեկացնելով համապատասխան թեկնածուներին:

Արդյունավետ կառավարման Գոերդելեր քոլեջը միամյա վերապատրաստման գերմանալեզու ծրագիր է` Ռոբերտ Բոշ հիմնադրամի և Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության համագործակցությամբ: Այն նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Սերբիայի, Թուրքիայի և Ուկրաինայի երիտասարդ սերնդի ղեկավար ուժերի համար:

Գոերդելեր քոլեջն աջակցում է հասարակության մեջ ակտիվ ներգրավված անձանց, ովքեր ցանկանում են ձևավորել իրենց առկա հասարակությունը, հնարավոր է դարձնում փորձի փոխանակությունն ամբողջ Եվրոպայում՝ ամրապնդելով պատասխանատու և լավագույնին ձգտող գործողությունների աճը փոփոխվող արդի հասարակության մեջ: Մասնակիցները քոլեջի մեկ ուսումնական տարվա ընթացքում մասնակցում են երեք սեմինարների և իրականացնում են սեփական արդյունավետ կառավարման նախագիծը իրենց իսկ հայրենիքում: Ծրագիրը ղեկավարում է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Գոերդելեր քոլեջի տնօրեն պրոֆեսոր Գյունթեր Ֆերհոյգենը:

Սեմինարը ընթանալու է գերմաներենով:

Գոերդելեր քոլեջի կողմից ընտրված մասնակիցները`

բարելավում են իրենց որակավորումը կառավարման արդյունավետության և նորարարության ոլորտներում,

ստանում են աննախադեպ հնարավորություն` հետևելու գերմանական և եվրոպական մի շարք կազմակերպությունների աշխատանքին, կապեր հաստատում քաղաքական, տնտեսական և հասարակական ոլորտների  մասնագետների հետ,

զարգացնում են առաջնորդելու իրենց ունակությունները և ձեռք բերում հմտություններ ծրագրի ղեկավարման մեջ,

ծրագրի փորձառու ղեկավարի օգնությամբ իրենց հայրենիքում իրականացնում են սեփական նախագիծը,

դառնում են «Եվրոպայի ակտիվ ղեկավար անհատականություններ» միջազգային ցանցի մի մաս:

Արդյունավետ կառավարման Գոերդելեր քոլեջի ծրագրին մասնակցելն անվճար է:
Սեմինարների, ինչպես նաև նախընտրական փուլի հարցազրույցի ընթացքում բոլոր ծախսերը (ճանապարհավարձը, վիզայի, կեցության և սննդի վճարները) հոգում է Ռոբերտ Բոշ հիմնադրամը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018թ. փետրվարի 19-ն է:
Ծրագրի սկիզբը 2018թ. սեպտեմբերի 13-ն է:

Եթե ծրագիրը հետաքրքրեց Ձեզ, մեծ սիրով հրավիրում ենք մասնակցելու նաև մեր տեղեկատվության տարածման միջոցառմանը, որը տեղի կունենա 2018 թվականի փետրվարին՝ Երևանում:

Միջոցառմանը կմասնակցեն նաև  ծրագրի նախկին շրջանավարտները, ովքեր կկիսվեն իրենց փորձով և տպավորություններով՝ միաժամանակ պատասխանելով Ձեր հարցերին: Տեղեկատվական միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք ուղարկել «Միջոցառման մասնակցություն» վերտառությամբ էլեկտրոնային նամակ հետևյալ հասցեով՝ goerdeler-kolleg-AM@dgap.org  և մենք Ձեզ սիրով կտեղեկացնենք անցկացման վայրի և ժամի մասին:

Ծրագրի կամ դիմում հայտի պահանջների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել  www.goerdeler-kolleg.de կայքէջ:

Կոնտակտային անձ Գերմանիայում` Քլեր Լուիզա Լայֆերտ

(Claire Luzia Leifert: +49 30 254231-92, goerdeler-kolleg@dgap.org)


Կոնտակտային անձիք Հայաստանում:

Սահակյան Գայանե  (+37493 03 77 11) 

Խաչատրյան Արմինե (+37477 77 00 36)

goerdeler-kolleg-AM@dgap.org)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее