▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երեխային գտան այն վայրում, որտեղ բոլորս բազմաթիվ անգամներ նայել էինք․ Ոչ մի հետք այնտեղ չկար»․ Սվետլանա Լևոչկինա

Ֆեյսբուքյան օգտատեր, կամավոր Սվետլանա Լևոչկինան, ով մասնակցել է Ծափաթաղում կորած երեք տարեկան Տիգրանի որոնողական աշխատանքներին, իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Մենք ամենուրեք փնտրեցինք։

Ամբողջ Հայաստանից հարյուրավոր մարդիկ եկան։

Բայց մենք չկարողացանք փրկել փոքրիկ Տիգրանին։

Եվ չեմ կարող նկարագրել մեղքի զգացումը, դա անտանելի է։ Ոչ մի բարձր խոսք, անգամ մեծահասակները չեն դիմանում․․․
Յուրաքանչյուրը, որը մասնակցում էր որոնումներին թեկուզ մի ժամ, վերադառնում էր արդեն ուրիշ մարդ դարձած։ Երեխան այդ օրերի ընթացքում բոլորի համար հարազատ էր դարձրել։

Նույնիսկ այս շունը՝ օտար, լքված, գիտեր, ինչի համար ենք մենք գնում, ուր ենք գնում, և գալիս էր մեր հետևից՝ նայելով սարերը, յուրաքանչյուր թուփ, որպեսզի մենք խնայենք մեր ժամանակը և չբարձրանանք ռազիթափ լանջերով։

Չգիտեմ ինչ ասել։

Երեխային գտան։

Այն վայրում, որտեղ բոլորը բազմաթիվ անգամներ նայել էին։ Այդ թվում և ես։ Ոչ մի հետք այնտեղ չկար։

Դատելով ամենից, այդ սրիկաները նրան ուղղակի նետել են. «Փնտրո՞ւմ եք։ Դե... վերցրեք...»։ Ոչ թե մարդիկ են, այլ՝ տմարդիներ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее