▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ Երևանում սպանված կինը աշխատում էր Շրջակա միջավայրի նախարարությունում․ 9 դանակի հարված

Երեկ դաժան սպանություն էր եղել Շենգավիթում: 

ԱրմԼուր.am-ը գրում է, որ սպանված 64-ամյա Ա. Հակոբյանը աշխատում էր Շրջակա միջավայրի նախարարությունում։ Նրան սպանլ էին 9 դանակի հարված հասցնելով։ Կայքի տեղեկությունների համաձայն՝ սպանության դեպքով ոստիկանության գնդապետի հայրիկի են ձերբակալել։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն էլ հայտնել էր, որ դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները: Արդեն տեղում ենթադրյալ սպանություն կատարողը ոստիկաններին հայտնել է, որ ինքն է դանակի մի քանի հարվածով սպանել կնոջը, ինչից հետո ոստիկաններն ու պարեկները սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխեցին ոստիկանության Շենգավիթի բաժին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее