▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը․ շենքի բակի խաղատուն և քրեական ենթամշակույթ

ArmLur.am-ին բառացիկ տեղեկությունների համաձայն՝ Էրեբունու աղմկահարույց կրակոցների գործով իրավապահները ձերբակալել են ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նախկին պետ, ՃՈ նախկին պետ և ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը՝ Գուրգեն Հակոբյանին։ Կայքին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս կալանավորելու նպատակով միջնորդություն են ներկայացրել դատարան։ Ըստ մեր տեղեկությունների՝ վերջինիս ձերբակալել են քրեական ենթամշակույթին հարելու մեղադրանքով և, դեռ ավելին, ձերբակալումը պայմանավորված է Էրեբունու Մուրացան 109 հասցեում գտնվող նկուղային հարկում, ըստ բնակիչների՝ խաղատան գործունեության մասով։

Կայքին մանրամասներ են հայտնի դարձել Էրեբունու կրակոցների վերաբերյալ։ Կայքին հասած տեղեկություների համաձայն աղմկահարույց կրակոցներից 1 շաբաթ առաջ կրակոցների կազմակերպիչները կռիվ ու հայհոյանքներ են հնչեցրել, իսկ վիճաբանության հայհոյանքների հարցը եղել է բիզնեսում առաջացած անհամաձայնությունը, բիզնեսը չկիսելը ու վրեժ պահելը:

Կայքին հասած տեղեկություների համաձայն միջադեպի կազմակերպիչների կլանը հասնում է Կոտայքի մարզ: Ավելին, միջադեպի բուն կրակոցները խորքային պատճառներ ունեն: Միջադեպի հետ առնչություն ունեցողները արտերկրում բիզնես են իրականացնում, մասնավորապես՝ ծխախոտի սև շուկայի մեջ են ներգրավված ու այլ անձանց բիզնեսում հայտնվելը խիստ ծանր են տարել ու սկսվել են հաշիվներ մաքրել միմյանց հետ: Արդյունքում, բանը հասել է Էրեբունիում աղմկահարույց կրակոցներին:

Քրեական վարույթի շրջանակներում անգամ կին կա հարցաքննված: Իսկ այս պահին կալանավորվածը աղմկահարույց կրակոցների պարագլուխներից Արմեն Օհանյանն է:

Երեկ հայտնել էինք, որ Էրեբունիում հնչած կրակոցների գործով իրավապահները հարցաքննել են 30-ից ավելի անձի: Հայտնել էինք, որ 4 անձի նկատմամբ Քրեական հետապնդում է հարուցվել եւ ներկայացվել է դատարան կալանավորելու նպատակով:

Էրեբունիում 30-ից ավել կրակոցների հետեւանքով սպանվածը 20-ամյա Վահե Մկրտչյանն է: Վերջինս հենց Էրեբունի վարչական շրջանի բնակիչ է: Ավելին, հայտնել էինք, որ կրակոցների հետեւանքով վիրավորված 15-ամյա Գ. Մարգարյանն է:

Հուլիսի 18-ին հայտնել էինք, որ կրակոցոների դեպքի վայրում ուշագրավ իրավիճակ էր եղել։ Սակրավորների խումբ էր շտապել դեպքի վայր, քանի որ դեպքի վայրում հայտնաբերվել էր նռնակ, որ բարեբախտաբար չէր պայթել։ Ըստ ՆԳՆ-ի Հուլիսի 18-ին` ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել է դի։ Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее