Արդեն տեղեկացրել ենք, որ հունվարի 30-ին Նոր Արեշ թաղամասի տներից մեկում հայտնաբերվել է երկու տղամարդու դի:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` տղամարդիկ հարևանների դռան թակոցներին չեն արձագանքել, ինչից անհանգստացած հարևանները ահազանգել են իրավապահներին:
Իսկ դիակները 1-2 օրվա վաղեմություն ունեն:
Ըստ դատաբժշկական նախնական տեղեկանքի՝ տղամարդկանց մահվան պատճառ է հանդիսացել ցրտահարությունը:


